Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com
Ռնգախոսությունը հունարեն rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի անատոմո-ֆիզիոլոգիական մի շարք խանգարումներով: Ռնգախոսության ժամանակ համարյա միշտ առկա է խոսքի քթային երանգը:
Նորմալ հնչյունարտաբերման համար` օդի հոսքը վեր բարձրանալով մտնում է խոռոչ, փափուկ քիմքի և կոկորդի հետին պատի հետ առաջացնում է քմակոկորդային փական, որի շնորհիվ էլ օդը մտնում է բերանի խոռոչ: Այդ քմակոկորդային փականի ուժը կախված է հնչյուններից: Փափուկ քիմքը և կոկորդի հետին պատը ավելի ուժեղ են միանում բաղաձայն հնչյունների ժամանակ և ավելի քիչ` ձայնավորների ժամանակ:
Ռնգախոսությունը լինում է 3 տեսակ.
- բաց,
- փակ,
- խառը:
Բաց ռնգախոսության ժամանակ բոլոր հնչյունները դառնում են ռնգային: Ձայնավոր հնչյունների մեջ ամենաշատը տուժում են ի և ու ձայնավորները, ամենաքիչը` ա հնչյունը: Բաղաձայնների արտասանման ժամանակ կոպիտ ձևով խանգարվում է ձայնի տեմբռը: Բաց ռնգախոսությունը ախտորոշելու նպատակով կիրառվում են մի շարք մեթոդներ: Ամենակիրառվողը Բոցմանի մեթոդն է, ըստ որի խնդրում ենք արտասանել ի և ու հնչյուններ: Բաց ռնգախոսության ժամանակ այս երկու հնչյունների հնչեղության միջև առաջանում է մեծ տարբերություն: Մյուս ձևը բժշկական ֆոնեդոսկոպն է, որի մի ծայրը դրվում է լոգոպեդի ականջին, մյուսը պացիենտի քթանցքի մեջ: Արտասանել ի և ու հնչյունները, առաջանում է խուլ, ուժեղ ձայն, եթե առկա է ռնգախոսությունը: Եթե արտասանվում է ֆ, ս, շ, առաջանում է խռպոտ ձայն:
Ռնգախոսությունն առաջանում է այն դեպքերում, երբ փափուկ քիմքը քիչ է բարձրանում: Սա լինում է հարբուխի, նշիկների հեռացման և դիֆտերիայից հետո:
Ֆունկցիոնալ ռնգախոսության դեպքում փափուկ կամ կոշտ քիմքի ոչ մի օրգանական խանգարում տեղի չի ունենում, ընդորում հիմնականում խանգարվում են ձայնավոր հնչյունները: Բուժման հեռանկարը դրական է:
Օրգանական ռնգախոսությունը լինում է ձեռք բերովի և ի ծնե: Ձեռք բերովին գոյանում է փափուկ կամ կոշտ քիմքի պերֆորմացիայի դեպքում: Պատճառը կարող է հանդիսանալ կոկորդի կամ խոռոչի քաղցկեղը, տարբեր տիպի տրավմաները և այլն: Ի ծնե ռնգախոսության ժամանակ լինում են տարբեր ճեղքվածքներ, որոնք վերաբերվում են կոշտ քիմքին, ատամնաշարին: Քանի որ ռնգախոսության այս ձևը ի ծնե է` նշանակում է, որ այն առաջացել է սաղմի զարգացման 7-8 շաբաթվա ընթացքում, երբ ձևավորվում է ռեզոնատոր խոռոչը: Այդ խանգարումները կապում են կենսաբանական ֆակտորների հետ` կարմրուկ, գրիպ, կարմրախտ, մոր էնդոկրին խանգարումների հետ, հոգեկան վնասվածքի և տարբեր քիմիական ազդեցությունների հետ: Կան տեղեկություններ նաև նարկոմանիայի և ալկոհոլի մասին, որոնք ևս բացասաբար են ազդում սաղմի զարգացման ընթացքի վրա: 600-1000 ծնվածներից մեկը ունենում է ռնգախոսություն:
Բնածին ճեղքվածքների դասակարգումը
Ճեղքվածքները լինում են` շրթունքների, վերևի ատամնաշարերի, կոշտ և փափուկ քիմքի, փափուկ քիմքի լեզվակի: Ճեղքվածքները լինում են` միակողմանի և երկկողմանի: Նման երեխաները վիրահատվում են մի քանի փուլերով: Եթե երեխայի արատի վիրահատությունը սկսվում է 10 օրեկանից մինչև մեծ տարիքը այս տարիքում վիրահատում են շրթունքը և քիմքը: Ռնգախոս երեխաների հոգեկանը ունի մի շարք յուրահատկություններ: Կարող են լինել հոգեկան զարգացման հապաղում ունեցող և նորմալ երեխաներ: Որոշ երեխաների մոտ նկատվում են վեգետատիվ ռեակցիաներ և վարքով տարբերվում են նորմալ երեխաներից` դյուրագրգիռ են, կարող են ունենալ մի շարք փսիխոգեն ռեակցիաներ, անվստահ են սեփական ուժերի վրա: Բնորոշ է զգացողության իջեցումը, խանգարված է գրավոր և բանավոր խոսքը, արտաբերումը կարող է խանգարված լինել, բացի ֆ հնչյունից:
Փակ ռնգախոսություն
Առաջանում է այն ժամանակ, երբ քթային ռեզոնատորը փոքրացած է կամ փակ է: Ամենամեծ քթային ռեզոնացիա ունեն մ և ն հնչյունները: Նորմալ արտասանության ժամանակ քթակոկորդային փականը մնում է բաց վիճակում և օդի հոսքը անցնում է քթի խոռոչ: Եթե այդ հնչյունների համար քթային ռեզոնանսը բացակայում է, ապա նրանք հնչում են ինչպես բերանային` բ և դ հնչյունները: Խոսքը դառնում է անհասկանալի, որոշ չափ փոփոխվում է ձայնավոր հնչյունների ձայնեղությունն ու հնչեղությունը:
Փակ ռնգախոսության պատճառը հիմնականում այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում քթի խոռոչում կամ քմակոկորդային փականի ֆունկցիայի խանգարումը:
Տարբերում են փակ ռնգախոսության 2 ձև.
- առաջնային փակ ռնգախոսությու, երբ խանգարված է երեխաների քթային ռեզոնատորը,
- հետին փակ ռնգախոսություն, որի ժամանակ փոքրանում է քթակոկորդային խոռոչը:
Առաջնային փակ ռնգախոսություն առաջանում է, երբ քթի խոռաչում հայտնաբերվում են ուռուցքներ, պոլիպներ, քթի միջնապատի ծռում և այլն:
Հետին փակ ռնգախոսություն` դիտվում են ֆիբրոմաներ, քթակոկորդային պոլիպներ և մի շարք այլ քթակոկորդային ուռուցքներ:
Փակ ռնգախոսությունը կարող է լինել նաև ֆունկցիոնալ բնույթի: Այս դեպքում քթի խոռոչը ազատ է, քթային շնչառությունը խախտված չէ, սակայն ռնգային և ձայնավոր հնչյունների տեմբռը խախտված է: Այս ժամանակ փափուկ քիմքը ռնգային հնչյուններ արտասանելիս կտրուկ բարձրանում է վերև և փակում դեպի քթի խոռոչ տանող ճանապարհը: Օրգանական փակ ռնգախոսության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել այն պայմանները, որոնք առաջացնում են այդ տիպի ռնգախոսություն: Բացի վիրահատությունը անց են կացնում մի շարք լոգոպեդական վարժություններ քթային և բերանային շնչառությունը շերտավորելու, փափուկ քիմքը և կոկորդի հետին պատի վարժեցման համար: Դնում են մ և ն հնչյունները` որոշակի վիբրացիա առաջացնելով քթի խոռոչի հիմքում: Նույն ձևով վարժեցնում են ձայնավոր հնչյունները: Աշխատանքի վերջին փուլում լոգոպեդը ուժեղացնում է ձայնավոր հնչյունների հնչողությունը և իրար է հակադրում պ, ր, մ, տ, դ, ն հնչյունները:
Խառը ռնգախոսություն
Այս դեպքում փոքրացած է քթային ռեզոնատրը, երբ արտասանում են քթային հնչյունները: Այս ձևին տիպիկ է փափուկ քիմքի կարճությունը, որը զուգակցվում է լորձաթաղանթում թաքնված ճեղքի, քթի խոռոչի պոլիպների հետ, որոնց պատճառով էլ օդի հոսքը չի անցնում քթի խոռոչով:
Ռնգախոս երեխաների գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունները
Ռնգախոսների հնչյունարտաբերման թեքությունը` հնչյունատարբերակման լսողության թերզարգացման արդյունքն է, որի հետևանքով էլ հնչյունների պատկերները չեն շերտավորվում և լիարժեք հիմք չեն կարող դառնալ գրավոր խոսքի համար: թերությունները կապված են արտաբերական ապարատի և խոսքի կորեկցիայի վիճակի հետ: Եթե վիրահատությունը շուտ է կատարվում, ապա արտաբերական ապարատի շարժումը սկսվում է ժամանակին: Բանավոր խոսքու վերանում է քթային երանգը, արագ է ձևավորվում հնչյունարտաբերումը, ֆոնեմատիկ ապարատը, որի հետևանքով քիչ է խանգարվում բանավոր խոքսը:
Ռնգախոսներին յուրահատուկ սխալներն ունեն նույն արտահայտությունը, ինչ-որ հնչյունահնչութային խանգարում ունեցողները:
Գրավոր խոսքի թերություններում մեծ նշանակություն ունի աղքատ բառապաշարը, քանի որ նրանք շատ քիչ են հաղորդակցվում: Բանավոր խոսքի շտկմանը զուգահեռ` շտկվում է նաև գրավոր խոսքի թերությունները:
Հետաքրքրող հարցերի դեպքում դիմել, Իզմիրլյան ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի լոգոպեդ՝ Աննա Ասլանյանին:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն